
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում չկա. ԱԳՆ
«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին։
Հիշեցնենք, որ, ըստ թուրքական մամուլի, Չավուշօղլուն ակնարկել էր, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Թուրքիայի սահմանի սահմանազատման մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել