«Գալայի» լրագրողի հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր
Գյումրի քաղաքի «Գալա» հեռուստաընկերության լրագրող Ն. Նալբանդյանը մայիսի 11-ին հաղորդում է տվել այն մասին, որ մայիսի 5-ին գնացել է Գյումրիի թիվ 30-րդ դպրոցում տեղակայված թիվ 33 ընտրատարածք՝ հանձնաժողովից պարզաբանումներ ստանալու համար: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գ. Հովհաննիսյանը, հրաժարվելով տեղեկություններ տրամադրել, վիճաբանել և խոչընդոտել է լրագրողի գործունեությանը:
ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել