HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի գործով

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին «Հետքին» ասաց Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:

Վարդանյանը մեղադրվում է նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու  և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ: Պաշտպանի խոսքով` նախկինում երկու անգամ նույն գործով Վարդանյանին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել, որոնք մերժվել են, այժմ վարույթն իրականացնող ԱԱԾ-ն կոսմետիկ փոփոխություններ է կատարել մեղադրանքում ու կրկին կալանքի միջնորդություն ներկայացրել:

Նշենք, որ Գերասիմ Վարդանյանն այսօր` Մալաթիա վարչական շրջանում անհնազանդության գործողությունների ժամանակ է արգելանքի վերցվել:

Լուսանկարում՝ Գերասիմ Վարդանյանը 2022-ի մայիսի 2-ի ակցիայի ժամանակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter