
Ուժեղացված հսկողություն՝ խորհրդարանի հարակից տարածքում
Այսօր` մայիսի 3-ին, մեկնարկել են ԱԺ հերթական քառօրյայի աշխատանքները: Նիստին ներկա են միայն քաղաքական մեծամասնության պատգամավորները:
Ընդդիմադիրների հատվածում որևէ պատգամավոր չկա, միայն սեղաններին են մնացել՝ իրենց մասնակցությամբ վերջին նիստի ժամանակ տեղադրված Արցախի Հանրապետության դրոշները:
Նշենք, որ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, Սիրահարների այգում, նաև՝ այգու հարակից տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության ներքին զորքերի ծառայողները:
Իսկ անմիջապես խորհրդարանի դարպասների մոտ՝ յուրաքանչյուր 1-2 մետրում, մեկ ոստիկան է ծառայություն իրականացնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել