HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը հաստատում է, որ ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի

Եվրոպական միությունում չկա պետություն կամ ընկերություն, որը մտադիր է «Газпром»-ին վճարել Ռուսաստանի առաջարկած ռուբլու սխեմայով։ Այդ մասին Բրյուսելում Եվրամիության խորհրդի արտահերթ նիստի ավարտից հետո հայտարարել են Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնն ու Ֆրանսիայի բնապահպանական վերափոխումների նախարար Բարբարա Պոմպիլին։ Պոմպիլիի խոսքով՝ նիստի ժամանակ ԵՄ բոլոր երկրները հայտարարել են, որ հետևում են պատժամիջոցներին և հարգում «Газпром»-ի հետ պայմանագրերը, որոնք նախատեսում են դոլարով կամ եվրոյով վճարում։ 

«Գիտե՞նք, արդյոք, ընկերությունների մասին, որոնք նշել են, որ ցանկանում են վճարել ռուբլով։ Մենք այդպիսի տեղեկատվություն չունենք»,- իր հերթին նշել է Սիմսոնը։

Ֆրանսիացի նախարարն ասել է, որ ԵՄ բոլոր երկրները դատապարտել են «Газпром»-ի միակողմանի որոշումը Լեհաստան և Բուլղարիա գազի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ։ «Բոլոր մատակարարները պետք է կատարեն պայմանագրով սահմանված իրենց պարտավորությունները»,- հավելել է նա։ Ինչպես ավելի վաղ հայտնել են Եվրոպական հանձնաժողովից, «Газпром»-ի հետ ԵՄ պայմանագրերի 97 %-ն ուղղակիորեն ենթադրում է գազի դիմաց վճարում եվրոյով կամ ԱՄՆ դոլարով։

Կադրի Սիմոնը «Газпром»-ի որոշումն անվանել է «հերթական շրջադարձային պահը ներկայիս ճգնաժամում»։ «Դա գործող պայմանագրերի չարդարացված խախտում է և նախազգուշացում, որ ԵՄ ցանկացած պետություն կարող է դառնալ հաջորդը: Սա նաև ԵՄ-ի պառակտման փորձ է, որին մենք պետք է պատասխանենք մեր միասնության և համերաշխության ամրապնդմամբ»,- կարծում է եվրոպացի հանձնակատարը։ Ընդ որում, նա նշել է, որ հիմա չկա ռիսկ՝ ԵՄ էներգաապահովման անվտանգության համար։ Լեհաստան և Գերմանիա գազը մատակարարվում է Գերմանիայից և Հունաստանից։ 

Միևնույն ժամանակ Սիմսոնը խոստացել է, որ Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ խորհրդի իրավաբանական ծառայությունները կպատրաստեն նոր, առավել դետալային մեկնաբանություններ, թե պատժամիջոցների շրջանակում ինչ կարող են անել կամ չանել ընկերությունները։ 

Եվրոպացի հանձնակատարն ընդգծել է, որ ԵՄ բոլոր պետությունները պետք է պլաններ ունենան «Газпром»-ից գազի մատակարարումների ամբողջական դադարեցման պարագայում։ Դրանց նախապատրաստումը սկսվել է դեռ հունվարին։

«Այդ պլաններում մենք հաշվի ենք առնում նաև մեր մոտակա հարևաններին՝ Ուկրաինային և Մոլդովային»,- ճշգրտել է Սիմսոնը։ Իսկ այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն կարող է Ուկրաինային բավարար գազ մատակարարել, նա նշել է. «Հիմա Ուկրաինան ավելի շատ գազ է արտադրում, քան օգտագործում։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում մենք շեշտադրումը դրել ենք նրա վրա, որ Սլովակիայից և Հունգարիայից կան այլընտրանքային ռևերսային հոսքեր, որոնք կարող են ապահովել անհրաժեշտ օգնությունը»։

Իլյուստրացիան՝ REUTERS/Dado Ruvic/Illustration

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter