HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

21-ամյա երիտասարդը երկու համագյուղացու է դանակահարել

Ոստիկանությունը հայտնում է, որ ապրիլի 30-ի երեկոյան Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում երկու անձ էր դանակահարվել: Գյուղում վեճ ու կռիվ էր եղել, և վեճի մասնակից մի երիտասարդ երկու համագյուղացու դանակահարել էր:

Ո´չ այդ, ո´չ հաջորդ օրը որևէ բուժհաստատությունից ոստիկանություն ահազանգ չի ստացվել։ Կատարվածը թաքցնելու նպատակով տուժողները հիվանդանոց չէին դիմել, տնային պայմաններում էին մշակել վերքերը: Եվ, այդուհանդերձ, մայիսի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ոչ միայն դանակահարության մասին տեղեկություններ էին ստացել, այլև պարզել են մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը. Բաղրամյան գյուղի բնակիչ է եղել, 21 տարեկան:

«Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին: Տուժողներից ընդունվել է հաղորդում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter