HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». անտիվարդանիկ

Երեկ հայտնի դարձավ, որ իշխանությունը պլանավորել է Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանին այդ պաշտոնում փոխարինել թիվ 34 ընտրատարածքում մեծամասնականով ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Արման Սահակյանով:

Վերջինս մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում այդ ընտրատարածքում պարտվեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերի՝ ՀՀԿ-ն Գյումրիում հավաքել է 24.5 տոկոս ձայն, իսկի ԲՀԿ-ն՝ 44.46 տոկոս: ՀՀԿ-ում նման պարտության թիվ մեկ պատասխանատու համարում են Վարդան Ղուկասյանին:

Գյումրիի քաղաքապետի հերթական ընտրությունները նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 9-ին կամ 16-ին: Վարդան Ղուկասյանը ՀՀԿ ցուցակի 76-րդ համարն է, և ինչպես հայտնում են «ՀԺ»-ի հանրապետական աղբյուրները, ենթադրվում է, որ նրան կտանեն խորհրդարան, իսկ Գյումրիում քաղաքապետի արտահերթ ընտրություններ կանցկացնեն:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը որոշել է նախագահական ընտրություններից առաջ իրավիճակն ու մթնոլորտը հանրապետության երկրորդ քաղաքում փոխել և այնտեղ ամրացնել իր դիրքերը:

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Գյումրին հպարտանում է իր Վարդանիկով, էլ չասաց այն մասին, որ նա` մեծն Վարդանիկը մայրենի լեզվի անգերազանցելի շնորհով է օժտված: Անա հրաշալի գիտի Աստվածաշունչը, հաճախ մեջբերումներ է անում, և մենք հիանում ենք դա կարդալով կամ լսելով, թեև երբեք էլ չենք հասկանում թե ինչու արվեց մեջբերումը. շատ խորիմաստ է և տարողունակ, հատուկ նրա համար ես կօգտագործեի Խ Ո Ր Ա Տ Ա Ր Ո Ղ ՈՒ Ն Ա Կ բառը: Աբրիս Վառտան....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter