HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժեց Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արշակ Մաթևոսյանի, քիչ առաջ մերժել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: Այս մասին հայտնում է Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը: Գերասիմ Վարդանյանը, հիշեցնենք, ձերբակալվել է մայիսի 2-ի առավոտյան` մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգությունների և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով:

Պաշտպանի խոսքով` նախկինում երկու անգամ նույն գործով Վարդանյանին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել, որոնք մերժվել են, այժմ վարույթն իրականացնող ԱԱԾ-ն կոսմետիկ փոփոխություններ է կատարել մեղադրանքում ու կրկին կալանքի միջնորդություն ներկայացրել:

Այսինքն` Վարդանյանին կալանավորելու միջնորդությունն արդեն երրորդ անգամ է մերժվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter