HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխարտգործնախարարը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Մայիսի 3-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի

Նախարարի տեղակալն ընդգծեց Ֆրանսիայի Սենատի կարևոր դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում՝ արժևորելով Սենատի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումն ու բարձր գնահատեց բանաձևի ընդունմանը աջակցություն հայտնած Սենատի բոլոր քաղաքական ուժերի դերակատարությունը։

Կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված խորհրդարանական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ: 

Կողմերը կարևորեցին 2021 թ․ դեկտեմբերի 9-ին ստորագրված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ․ ճանապարհային քարտեզի» դրույթների իրագործմանն ուղղված աշխատանքները։ Անդրադարձ կատարվեց այս տարի հունիսի 29-30 Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովի անցկացմանը։ 

Ինչպես ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում, հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Հայկական կողմը ներկայացրեց տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Ֆրանսիայի միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվեց հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter