«Չորրորդ ինքնիշխանություն». ԲՀԿ-ում քաստինգը շարունակվում է
«ՉԻ» տեղեկություններով՝ մոտ օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհայտարարի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու մասին:
ԲՀԿ-ում միանշանակ չի ընկալվել կոալիցիա կազմելու մասին քննարկումը: ԲՀԿ քաղաքական որոշ դեմքեր հրապարակային դեմ են արտահայտվում ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մեջ մտնելու մասին քննարկումներին:
Եղել են, սակայն, այնպիսիները, որոնք Գագիկ Ծառուկյանին ասել են, թե ԲՀԿ-ն նախորդ ընտրությունների համեմատությամբ բարելավել է իր դիրքերը, ուստի կոալիցիա գնալու դիմաց պետք է Սերժ Սարգսյանից ևս երկու նախարարի և երկու մարզպետի պորտֆել «պոկել»: «ՉԻ» տեղեկություններով՝ բանակցություններն արդեն կայացել են, և այս հարցում Սերժ Սարգսյանը որոշակի կոմպրոմիսների է գնացել:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ցուցակի մինչև 63-րդ համարը «մաքրել» է: Եվ չնայած դրան՝ դեռևս ամբողջական չէ ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձողների ցուցակը: Եվս երկու տեղի համար «քաստինգը» շարունակվելու է, որին մասնակցելու են 63-րդ համարից հետո եկողները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել