Գոհար Մամիկոնյանն ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ
Գոհար Մամիկոնյանն ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկ չի եղել, կողմ է քվեարկել 70 պատգամավոր:
Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:
Գոհար Մամիկոնյանը մասնագիտությամբ քաղաքագետ է, հանրային կառավարման մասնագետ: 2021 թվականից ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետն է, մինչ այդ զբաղեցրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդականի պաշտոնը: Մամիկոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
Մամիկոնյանն ընտրվելուց հետո շնորհակալություն հայտնեց, ապա երդվեց:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել