«Ժողովուրդ». ՕԵԿ-ը՝ նախագահականի և փողի արանքում
«Օրինաց երկիր» կուսակցության ներսում լուրջ խմորումներ են սկսվել, ու դրանք չկարողանալով հարթել՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ հրահանգել է հրապարակել կուսակցության ընտրացուցակով պատգամավոր ընտրվածների անունները, մինչև «ջրերը զուլալվեն»:
Բաղդասարյանը, մինչ ցուցակի կազմելը և մինչ ընտրությունները, ՀՀ նախագահի նստավայրի հայտնի երիտասարդներին խոստացել է, որ ՕԵԿ ընտրացուցակով պատգամավոր կդառնան «եվրոկրթություն» ստացած երիտասարդները:
Բայց քանի որ ՕԵԿ-ն ընդամենը 5 պատգամավորի մանդատ ստացավ, ցուցակի 9-րդ և 10-րդ տեղերը զբաղեցնող, «Եվրոֆյուչեր» հետազոտական կենտրոնի տնօրեն Նելսոն Զուլոյանին և ՊՆ նախկին մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանին ՕԵԿ նախագահը չի կարողանում պատգամավոր դարձնել. 7-րդ համար զբաղեցնող ԱԺ պատգամավոր Իշխան Խաչատրյանը և 8-րդը՝ Սամվել Թադևոսյանը (ՀՀ-ում լամինատի խոշոր ներկրող), չեն հրաժարվում մանդատներից՝ պահանջելով նվազագույնը նախարարի կամ մարզպետի պաշտոն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել