
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթի մասին
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ազդարարել է ՌԴ դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Փաթեթի շրջանակներում Եվրամիությունն արգելք կդնի ռուսական նավթի ներկրման վրա, իսկ «Сбербанк»-ը և ռուսական ևս երկու խոշոր բանկ կանջատվեն SWIFT-ից։
Finally, we now propose a ban on Russian oil.
— Ursula von der Leyen (@vonderleyen) May 4, 2022
Let´s be clear: it will not be easy.
But we simply have to work on it.
We will make sure that we phase out Russian oil in an orderly fashion.
To maximise pressure on Russia, while minimizing the impact on our economies pic.twitter.com/fH2wuKN5t2
Բացի այդ, Եվրամիության տարածքում կարգելվի ռուսական երեք խոշոր հեռուստաընկերությունների հեռարձակումը։ Ընդ որում, ֆոն դեր Լյայենը չի նշել, թե որ հեռուստաընկերությունների մասին է խոսքը։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը նաև ազդարարել է նոր անհատական պատժամիջոցների մասին։ Մասնավորապես, դրանց տակ կհայտնվեն այն բարձրաստիճան սպաները, որոնք, ԵՄ կարծիքով, կապ ունեն Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունների հետ։
AFP-ն, հղում անելով փաստաթղթի նախագծին, հայտնում է, որ անհատական պատժամիջոցների տակ է հայտնվել նաև պատրիարք Կիրիլը։
#BREAKING EU proposes sanctioning head of Russian Orthodox Church: document pic.twitter.com/U6rBnShgam
— AFP News Agency (@AFP) May 4, 2022
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը արդեն վեցերորդն է Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր։ Պատժամիջոցների ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ դա հաստատեն ԵՄ բոլոր 27 անդամները։ Ինչպես գրում է BBC-ն, հավանաբար, դա կպահանջի մի քանի օր։
Լուսանկարը՝ REUTERS/Dado Ruvic/Illustration/File Photo
Մեկնաբանել