HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

35-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը

2022 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 01։53-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունը Քննչական կոմիտեին տեղեկացրել է, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բնակարանում կանչով մեկնած շտապօգնության խումբը հայտնաբերել է 30-35 տարեկան կնոջ դի՝ գլխի վնասվածքով։

Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի աշխատակիցները կատարված զննությամբ վերոնշյալ բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են նույն բնակարանի բնակչուհու դին՝ մարմնական վնասվածքներով։    

ՔԿ հաղորդմամբ, քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել և զննության են ենթարկվել դեպքի վայրի հարակից տարածքները նկարահանող տեսախցիկների տեսանյութերը։ 

Պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, նա 35-ամյա կնոջ ամուսինն է: Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter