HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ: Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի դերը մինչ այժմ Երևանում իրականացված ծրագրերում՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերությունները կլինեն շարունակական, ինչն իր հերթին կնպաստի Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հաստատված բարեկամական ու գործնական հարաբերությունների առավել ընդլայնմանը:

Դեսպան Անն Լույոն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ երկուստեք կապերի ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին աջակցելու և օժանդակելու համար:

Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցում է Փարիզի, Մարսելի, Լիոնի, Նիցցայի և Իլ դը Ֆրանս շրջանի հետ: Կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը՝ գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ:

Ինչպես նշված է հաղորդագրությունում, անդրադառնալով ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովին, որը տեղի է ունենալու այս տարի հունիսին Լիոնում, քաղաքապետն ու դեսպանը համոզմունք են հայտնել, որ այն լավ առիթ կհանդիսանա՝ բազմակողմանի քննարկելու հետագա համագործակցության տեսլականն ու ծրագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter