HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ-ի նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանին և դեսպանության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

«Ա.Քյարամյանը ողջունելով հյուրին՝ նախ շնորհավորել է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առիթով ու ընդգծել երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության և բարեկամական կապերի նշանակալի իրողությունները:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն իր խոսքում կարևորել է պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և փաստել, որ  շարունակական քայլեր են իրականացվում համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ:

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել նաև  քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին՝ Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված համաձայնագրի դրույթներին՝ վստահություն հայտնելով, որ ինչպես հիշյալ փաստաթղթի, այնպես էլ հետագա շարունակական շփումների արդյունքում կձևավորվեն առավել համակողմանի գործակցության հնարավորություններ:

Կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ու Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանը պայմանավորվածություն են ձեռք բերել  Քննչական կոմիտեի պաշտոնատար անձաց և դեսպանության իրավական հարցերով պատասխանատուների միջև կապերի հաստատման ու համատեղ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ  հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և նախանշել համագործակցության որոշակի ուղղություններ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter