HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի է 2012/2013 ուսումնական տարվա մագիստրատուրայի և բակալավրիատի տեղերի քանակը

Կառավարության որոշմամբ հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2012/2013 ուսումնական տարվա, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

Ըստ այդմ, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով՝ անվճար հատկացվել է 2130 և վճարովի 19000 տեղ:

Հաստատվել են նաև մագիստրոսական անվճար տեղերը. պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար 1692 մագիստրոսական տեղ, այդ թվում 1265-ը՝ առանց տարկետման իրավունքի, որից 99-ը՝ բանակից զորացրվածների համար: Տարկետման իրավունքով հատկացվել է 427 մագիստրաոսի տեղ:

Պետական պատվերի տեղեր են տրվել նաև ԼՂՀ, ՀՀ ՊՆ, ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարման ակադեմիային:

Կրթության և գիտության նախարարության տեղեկացմամբ՝ անվճար տեղերը հատկացվել են՝ համապատասխան «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter