HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրականի անտառպետության տարածքում տնկվել է 8500 ծառ

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այսօր Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, Անտառային կոմիտեն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը և այլ գերատեսչությունների ղեկավարներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ ծառատունկ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում։

Նշված տարածքում տնկվել է շուրջ 8500 տնկի։ Հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճին, կաղնին, իսկ ուղեկցող այլ ծառատեսակները՝ հացենի, թեղի, խնձորենի։

«Ինչպես գիտեք, կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։Ծառ տնկելն ու խնամելը ամենաշնորհակալ գործն է, որ մենք կարող ենք անել այսօր վաղվա օրվա ու ապագա սերունդների համար։ Եվ այսօր այս ծառատունկով մենք ևս մեկ քայլով մոտեցանք Հայաստանի կանաչ ապագայի մեր միասնական տեսլականին։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով այսօր իր լուման կներդնի ծառատունկի իրականացման մեջ՝ դա կլինի մասնակցություն համապետական ծառատունկի միջոցառումներին, թե մեկ ծառի տնկում սեփական այգում կամ բակում»,-նշել է նախարարը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter