Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ. կա վիրավոր
Մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։
ՊՆ տեղեկացնում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել