HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսին Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը կփոխանցվի հայկական կողմին

2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին ընդառաջ Հայաստանն առաջիկա 3 տարվա ընթացքում կզբաղվի Բոլոնիայի գործընթացի բարեփոխումների համակարգմամբ: Այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ այսօր ընդունելով ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին:

Արմեն Աշոտյանը հյուրին տեղեկացրել է, որ ապրիլի 25-ից 27-ին նախարարի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստում մասնակցել է Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին:

Արմեն Աշոտյանը նշել է, որ Բոլոնիայի գործընթացում Ռումինիան շատ բարձր նշաձող է սահմանել: Ուստի, երկու կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել' փորձի փոխանակման և հայկական կողմին Քարտուղարության փոխանցման վերաբերյալ:

Հունիսի 27-ից 29-ին Երևանում նախատեսվում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարության պաշտոնական փոխանցումը հայկական կողմին, որին կմասնակցեն նաև Ռումինիայի, Կիպրոսի, Բոսնիա և Հերցոգովինայի կրթության և գիտության նախարարները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի ֆինանսավորման, Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության և Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի զարգացման կենտրոնին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter