HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան ընկել է ձոր․ կան տուժածներ

Մայիսի 8-ին, ժամը 16:03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջանիստ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է ձորը։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Լանջանիստ գյուղի «Աղքիլիսա» կոչվող հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Կ․, ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորներ Յ․ Ս․-ն (ծնված 1987 թ․), Գ․ Մ․-ն (ծնված 1987 թ․) և Գ․ Ե․-ն (ծնված 1979 թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ պատգարակի օգնությամբ վարորդին և ուղևորներին դուրս են բերել ձորից (մոտ 200 մ)․ վերջիններս հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter