30-ամյա երիտասարդը ոսկյա զարդեր էր գողացել
Մայիսի 10-ի երեկոյան Այնթապ գյուղի մի բնակչուհուց ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ոմն Արտակ իր տնից գողություն է կատարել:
Ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ ոմն Արտակ գնացել է նշված տունը, հյուրասենյակի պահարանից վերցրել իր տված, վաճառքի ենթակա գրենական պիտույքները, իսկ նրա հեռանալուց հետո տանտերերը նկատել են, որ դարակից բացակայում են տարբեր ոսկյա զարդեր:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արտակ Ա.-ն: Գողոնն առգրավված է: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել