HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 75-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Մայիսի 9-ի առավոտյան թարմացումը սկսենք Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրով։

  • Հակառակորդը հիմնական ակտիվությունը ցուցաբերում է Սլոբոժանսկի և Դոնեցկի ուղղություններով։ Իզյումի շրջանում ռուսական զորքերը նախկինի պես փորձում են առաջ շարժվել դեպի հարավ։
  • Բելգորոդի մարզում կենտրոնացված է մինչև 19 ռուսական գումարտակային մարտավարական խումբ։ Շարունակվում է կորուստներ կրած անձնակազմի և ռազմական տեխնիկայի փոխարինումը։
  • Դոնեցկի ուղղությամբ հակառակորդը, ավիացիայի և հրետանու օգնությամբ, ջանքերը կենտրոնացրել է Ռուբեժնոյե, Պոպասնայա բնակավայրի նկատմամբ վերահսկողություն ունենալու վրա և պատրաստվում է շարունակել հարձակողական գործողությունները Սևերսկ, Սլավյանսկ, Լիսիչանսկ և Ավդեևկա բնակավայրերի ուղղությամբ։

Մայիսի 8-ի առավոտյան Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտնել էր, որ ուկրաինացիները հետ են քաշվել Պոպասնայայից՝ «ավելի վաղ նախապատրաստված դիրքեր»։ Նույն օրը երեկոյան Պոպասնայայի «ազատագրման» մասին հայտարարել էր նաև Ռամզան Կադիրովը։

Լուգանսկի մարզում դադարել է կապի դուրս գալ 11 մարդ, որոնք թաքնվել էին Շիպիլովոյի նկուղներից մեկում։

Այդ մասին «Украина Сейчас»-ի փոխանցմամբ հայտնում է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Նրա խոսքով՝ Շիպիլովոն մշտապես հրթիռակոծվում է ռուսաստանցի զինվորականների կողմից, և այնտեղ հնարավոր չէ սկսել փլատակների վերացման աշխատանքներ։

Գայդայը հավելել է, որ այդպիսի իրավիճակ է նաև Բելոգորովկայում, որտեղ, նախնական տվյալներով, դպրոցին ավիահարվածի հետևանքով ենթադրաբար զոհվել է 60 մարդ։

Հաղթանակի օրվա կապակցության տեսաուղերձ է տարածել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք երբեք չենք մոռանա այն, թե ինչ են արել մեր նախնիները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի ժամանակ զոհվել է ավելի քան 8 միլիոն ուկրաինացի։ Եվ շատ շուտով Ուկրաինայում կլինի Հաղթանակի երկու օր։ Իսկ ինչ-որ մեկի մոտ ոչինչ չի մնա»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը։

Մոսկվայի Կարմիր հրապարակում էլ ընթանում է ամենամյա հաղթանակի շքերթը։

Ինչպես ավելի վաղ պնդվում էր, Պուտինն իր ելույթում կարող էր հայտարարել Ուկրաինային պատերազմ հայտարարելու և համընդհանուր զորահավաքի մասին։ Սակայն դա տեղի չունեցավ։

Պուտինն իր ելույթում դարձյալ մեղադրեց Արևմուտքին՝ համագործակցությունից հրաժարվելու համար։ 

«Մեր սահմանների մոտ ստեղծվել էր անմիջական սպառնալիք։ Ռուսաստանը ագրեսիային արժանի հարված է տվել։ Դա միակ ճիշտ և ժամանակին որոշումն էր»,- հայտարարեց Պուտինը։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 226 երեխա։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 226 երեխա, ևս 415-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։

ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր զոհվել է առնվազն 3280 խաղաղ բնակիչ, վիրավորվել 3451 մարդ, որից 231-ը երեխաներ են (մինչև 18 տարեկան)։

Հաքերները կոտրել են Rutube-ը:

Ռուսական պետական գերատեսչությունների կայքերից հետո, որոնք վերջին երկու ամսվա ընթացքում պարբերաբար ենթարկվում են կիբերհարձակումների, հաքերները կոտրել են նաև Rutube-ը՝ ռուսական գլխավոր վիդեոհոսթինգը։ 

Հարձակումը բավականին ուժեղ է, որովհետև դեռևս հարթակի գործարկումը հնարավոր չի լինում վերականգնել։

Ընկերության փոխանցմամբ՝ արձագանքման օպերատիվ խումբն արդեն աշխատում է վիդեոհոսթինգին հասանելիության վերականգնման ուղղությամբ։ Առաջիկայում պարզ կլինի, թե որքան երկար այն կշարունակի մնալ անհասանելի։

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին։

  • Ուկրաինա ներխուժման սկզբում Ռուսաստանը հրապարակավ հայտարարել էր ճշգրիտ հարվածներ հասցնելու և այդկերպ համարժեք վնասները սահմանափակելու ունակության մասին։ Պնդվում էր, որ այդպես ուկրաինական քաղաքները կպաշտպանվեն ռմբակոծություններից։
  • Սակայն, քանի որ հակամարտությունը առավել երկար է ընթանում, քան Ռուսաստանը սպասում էր, ճշգրիտ սպառազինության ռուսական պահուստները, հավանաբար, խիստ սպառվել են։ Դա ռուսական զորքերին ստիպել է կիրառել հեշտ հասանելիության, սակայն հնացած սպառազինություն, որոնք առավել քիչ հուսալի են, նվազ ճշգրիտ և հեշտ խոցման ենթակա։
  • Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը բազմաթիվ թերություններ է հայտնաբերել ճշգրիտ հարվածներ հասցնելու նրանց ունակության մեջ։ Ռուսաստանն ուկրաինական քաղաքներին և գյուղերին հասցրել է ինտենսիվ և անկանոն հարվածներ՝ գրեթե ուշադրություն չդարձնելով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի վրա։

Լուսանկարը՝ Marcus Yam / Los Angeles Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter