
Լեհաստանում Ռուսաստանի դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել
Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի վրա հարձակվել են խորհրդային զինվորների գերեզմանին ծաղիկ դնելու փորձի ժամանակ՝ նրա վրա լցնելով կարմիր ներկ։ Այդ մասին փոխանցում է РИА Новости-ն։
Посла России в Польше облили красной краской на кладбище советских воинов https://t.co/QIOBcDwMBw pic.twitter.com/j6nzsH3dRl
— РИА Новости (@rianru) May 9, 2022
Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ գերեզմանատանը հավաքված մարդիկ բղավում էին «ֆաշիստներ», իսկ Անդրեևից զատ կարմիր ներկ են լցրել նաև մի քանի այլ մարդու վրա։
РИА Новости-ի տվյալներով՝ Անդրեևը ոստիկանության ուղեկցությամբ լքել է գերեզմանատունը։
Ավելի վաղ, Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպանությանը խորհուրդ էր տվել Վարշավայի խորհրդային զինվորների մեմորիալ գերեզմանատուն-դամբարանում չանցկացնել ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու արարողություն ու «Անմահ գունդ» ակցիան։
Խորհրդում նշվում էր, որ միջոցառումը հակասում է Լեհաստանի քրեական օրենսգրքին («ագրեսիվ պատերազմի հանրային կոչեր», «ֆաշիստական և ամբողջատիրական կարգի քարոզչություն» և «ատելության կոչեր») ու լեհական օրենսդրությանը («ռուսական ագրեսիային աջակցող խորհրդանիշների արգելք»):
Այսօր ավելի վաղ TACC գործակալությունը էլ հայտնել էր, որ Վարշավայում պղծել են խորհրդային զինվորների մեմորիալ գերեզմանատունը՝ պատերին ոչ ցենզուրային գրառումներ և «Go home» («Գնացեք տուն») կարգախոսը թողնելով։
Լուսանկարը՝ Ирина Полина/ТАСС
Մեկնաբանել