Դատավորը մերժեց Նարեկ Հարթունյանի փաստաբանների բողոքները
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի կայացրած երկու որոշմամբ մերժեցին Նարեկ Հարթունյանի փաստաբանների ներկայացրած բողոքները:
Հիշեցնենք, որ Նարեկ Հարթունյանի ներկայացուցիչներ Անի Թորոսյանն ու Հայկ Ալումյանը դիմել էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ վիճարկելով դատախազ Բագրատ Պետրոսյանի որոշումները:
Բողոքներից մեկը վերաբերում էր «Ջի էյջ սթորիջ էնթերփրայզս» ՍՊ ընկերության գույքի վրա անհիմն կալանք դնելուն, մյուսը՝ քննիչի կողմից Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի և Արսեն Արտաշեսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն: Քննիչ Ռ.Մկրտչյանի կայացրած վերոնշյալ երկու որոշման դեմ Ն.Հարթունյանը բողոք էր ներկայացրել դատախազ Բ.Պետրոսյանին: Վերջինիս մերժել էր երկու բողոքն էլ:
Նշված որոշումների դեմ էլ հենց փաստաբանները ՀՀ քր. օրենսգրքի 290 հոդվածով սահմանված կարգով դիմել էին դատարան:
Նարեկ Հարթունյանի փաստաբան Անի Թորոսյանի խոսքերով՝ իրենք անպայման բողոքարկելու են որոշումները և հետամուտ են լինելու իրենց արդարացի պահանջների բավարարմանը:
Մարիամ Մուղդուսյան
Մեկնաբանել