Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևանում մայիսի 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետությունում մայիսի 10-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել