HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիտվայի խորհրդարանը Ռուսաստանին միաձայն ճանաչել է «ահաբեկչական պետություն»

Լիտվայի սեյմը (խորհրդարան) միաձայն բանաձև է ընդունել, որտեղ Ռուսաստանին ճանաչել է «ահաբեկչական պետություն»։ Այդ մասին հայտնում է Delfi-ն։

«Ռուսաստանի Դաշնությունը, որի զինված ուժերը ռմբակոծությունների համար գիտակցաբար և համակարգված ընտրում են քաղաքացիական օբյեկտները, պետություն է, որն աջակցում և իրականացնում է ահաբեկչություն»,- նշվում է փաստաթղթում։

Լիտվական սեյմը Ռուսաստանի զինված ուժերի, նրա քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիան ճանաչել է ցեղասպանություն, ինչպես նաև կոչ արել ատեղծել հատուկ միջազգային քրեական տրիբունալ։

Ինչպես կարծում են լիտվացի խորհրդարանականները, այդպիսի տրիբունալը պետք է լիազորություններ ունենա ձերբակալելու երկրների, կառավարությունների ղեկավարներին և պետական մյուս պաշտոնատար անձանց։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Եվրամիության երկրները Ռուսաստանի դեմ մտցրեցին կոշտ պատժամիջոցներ։ Լիտվան առաջին երկրներից մեկն էր, որն ամբողջությամբ հրաժարվեց ռուսական գազից, դադարեց կարճաժամկետ վիզաներ տրամադրել ռուսաստանցիներին, նվազեցրեց Ռուսաստանի հետ դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը և արտաքսեց ռուսական դեսպանին։

Լուսանկարը՝ Delfi/Domanstas Pipas

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter