HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրաձգություն է եղել

Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում մայիսի 10-ի ժամը 19:10-ի սահմաններում տեղի է ունեցել հրաձգություն: Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը:

«Այս պահին ԱՀ ոստիկանությունը իրականացնում է դեպքի վայրի պահպանություն, դեպքի կապակցությամբ քրեադատավարական ստուգում իրականացնելը դատախազության կողմից հանձնարարվել է ԱՀ քննչական կոմիտեին:

եռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները: Անդրադառնալով դեպքի շուրջ շրջանառվող օբյեկտիվ և կամ սուբյեկտիվ մեկնաբանություններին ու գնահատականներին՝ պարզաբանում ենք, որ դատախազությունը հիշյալ դեպքի շուրջ ապահովելու է լիարժեք դատախազական հսկողություն և գործադրվելու է դատախազական ներգործության ողջ գործիքակազմը՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար»,- տեղեկացնում են Արցախի դատախազությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter