HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորդառատ անձրև ու ամպրոպ, բայց ոչ փոթորիկ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին' օրվա երկրորդ կեսից, հանրապետության կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպներ և տեղ-տեղ կարկուտ:

Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 20 մ/վ արագությամբ: Համապատասխանաբար նույն շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

ԱԻՆ-ը հայտարարում է, որ անհայտ անձանց տարածած լուրերը, թե իբր փոթորիկ է սպասվում, մտացածին են ու ստահոդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter