HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին» օրենքի նախագիծը կլրամշակվի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն: Մասնակիցներն իրենց դիտարկումներն են ներկայացրել օրինագծի վերաբերյալ և առաջարկել լրամշակել այն:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Օրենքը պետք է պարունակի խիստ կանոններ, որոնք, միջազգային չափանիշներին համապատասխան ռեժիմներ սահմանելով, արգելելու են Հայաստանի Հանրապետություն ներմուծել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ: Կառավարությունն այս օրենքի նախագիծը հետ կկանչի Ազգային ժողովից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում այն լրամշակելու նպատակով»:

Օրենքի նախագծով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները՝ դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության վրա նվազագույնի հասցնելու կամ բացառելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter