HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տիգրանաշենը պատմական հայկական գյուղ է, այն անկլավի կարգավիճակ չի ունեցել»․ Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արարատի մարզի Տիգրանաշեն և Տավուշի մարզի Ոսկեպար գյուղերի կարգավիճակների, նրանց պատմության մասին, որը ներկայացնում ենք ստորև․

«Մի շարք պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ:

Գյուղն անկլավի կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը:

Գյուղն ունեցել է Քարքե անվանումը (Քյարքին ադրբեջանական է):

Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից, և այն նույնպես կազմել է Խորհրդային Հայաստանի մասը:

Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները:

Օրինակ` ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մասը:

Եթե որևէ բնակավայրի մի մասը բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը:

Նույն կերպ, Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին:

Պատմական փաստերի աղավաղումները, սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը բացահայտ անտեսող, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են ՀՀ և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտանգելով մեր երկրի անվտանգությունը»:

Գլխավոր լուսանկարում Տիգրանաշեն գյուղն է / © Վիքիպեդիա

Մեկնաբանություններ (1)

Աիդա Կարապետյան
Բարև Ձեզ ես Տիգրանաշենի բնակչուհի եմ և Այո ես կասեի որ մեր Տիգրանաշենը անտեսվել է թե դպրոցի կողմից թե Կառավարման ։ Ես իմ երեխաներին վախով եմ ուղարկում դպրոց ։Դպրոցում անգամ երեխաներ կան ներառական են բայց չունեն ոչ մի մասնագետ Խնդրում եմ ես ինչքանո՞վ համոզվել որ իմ երեխաներ անվտանգությունը ապահովված է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter