
ԱՆ․ Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալներն ուռճացված են
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) հերթական զեկույցի` Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ COVID-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներակայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում ավելցուկային մահերի մեջ ներառվել է 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված մահերը:
Բացի այդ, 2020 և 2021 թվականների համար փորձագետների կողմից օգտագործվել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից:
Հաշվի առնելով վերոգրյալը` առողջապահության նախարարությունը կդիմի ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ և հրապարակված վերլուծության վերանայում:
Հ․Գ․ Թեպետ նախարարությունը հայտնել է, որ կդիմեն ԱՀԿ-ին լրացուցիչ մեկնաբանությունների համար, սակայն Առողջապահության նախարարության հաղորդագրությունը նույնպես անհասկանալի է։ Պարզ չէ, թե ինչ է նշանակում «44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված մահեր» եզրույթը, խոսքը կոնկրետ մահվան ո՞ր դեպքերի մասին է կամ ինչպես կարող էր ԱՀԿ-ն այդ տվյալները ներառել իր զեկույցում։
Մեկնաբանել