HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղրիմում ՌԴ նախագահի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավային տարածքները կմտնեն Ռուսաստանի կազմ

Ուկրաինայի հարավային տարածքները կդառնան Ռուսաստանի վարչական միավորներից մեկը։ Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Ղրիմում Ռուսաստանի նախագահի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։

«Ես կասկածներ չունեմ, որ նախկին Ուկրաինայի հարավի ազատագրված տարածքները կդառնան Ռուսաստանի տարածաշրջաններից մեկը։ Դա, ինչպես մենք գնահատում ենք տարածաշրջանի բնակիչների հետ մեր շփումներից, հանդիսանում է հենց ժողովրդի կամքը, որի մեծ մասը 8 տարի ապրել է ուկրոնացիստների կողմից բռնաճնշումների և ահաբեկումների պայմաններում։ Ռուսաստանը այլևս թույլ չի տա ոտնահարել մեր հայրենակիցների իրավունքները, Արևմուտքի ցուցումով անպատիժ կրակել ռուսական աշխարհի վրա»,- РИА Новости-ին ասել է Մուրադովը։

Նրա խոսքով՝ «Ուկրաինային երբեմնի նվիրված հարավարևելյան տարածքները, ինչպես և պատմական Տավրիկայի հողերը, մշտապես ռուսական են եղել, իսկ այնտեղ բնակվել է ռուսախոս բնակչություն»։

«Մենք ընդհանուր մշակութային կոդ ունենք։ Արդեն այսօր մենք մտածում ենք մարդկանց խաղաղ կյանքի մասին։ Այդ տարածքներում ձևավորվում են ռազմաքաղաքացիական վարչակազմեր, այստեղ են եկել ռուսական հեռուստաալիքները, դպրոցներում հայտնվել են ռուսական դասագրքեր, ռուսական ռուբլին հաջողությամբ մտնում է շրջանի տնտեսական կյանք»,- հավելել է մշտական ներկայացուցիչը։ 

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Խերսոնի և Զապորոժյեի մարզերի մի մասն անցել էր ռուսական վերահսկողության տակ։ Բնակչությունը պարբերաբար բողոքի ցույցերի է դուրս գալիս ռուսաստանցիների դեմ՝ պահանջելով լքել իրենց հողերը։ Երբեմն ռուսական զորքերը ուժի կիրառմամբ ցրում են դրանք։ 

Ավելի վաղ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը հայտարարել էր, որ Ռուսաստանը հավերժ եկել է Խերսոնի մարզ և այդտեղ չի կարող որևէ կասկած լինել։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter