HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախում արտոնյալներ չպետք է լինեն». ԱՀ նախագահի խոսնակը՝ գեներալ Կարապետյանի ձերբակալության մասին

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն անդրադարձել է նախօրեին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչած կրակոցների դեպքին։ Ինքնաձիգից կրակոցներ արձակած անձը Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի hերոս, գեներալ Սամվել Կարապետյանն է, որը ձերբակալվել է։

«Արցախպրեսը» մեկնաբանություն է վերցրել ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանից․

«Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում մայիսի 10-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է Արցախի հերոս Սամվել Կարապետյանը: Գործը գտնվում է իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում: Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահը անցած ժամերի ընթացքում Սամվել Կարապետյանին աջակցող դիմումներ է ստացել և ինքն էլ բարձր է գնահատում Հայրենիքի պաշտպանության գործում պարոն Կարապետյանի ունեցած վաստակը, սակայն իրավասու չէ որևէ կերպ միջամտել իրավապահների աշխատանքին: Արցախի Հանրապետությունում բոլորն օրենքի առջև հավասար են, և այս առումով Նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»,- ասել է Ավանեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter