HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն

Մայիսի 11-ին N զորամիավորումում անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ըստ զորավարժության սցենարի՝ անձնակազմը վարել է հարձակողական մարտ, ոչնչացրել պայմանական հակառակորդի հիմնական խմբավորումներն ու սպառազինությունը և զբաղեցրել նպաստավոր բնագծեր։

Զորավարժության ընթացքում ստուգվել են հրամանատարների՝ արագ և նպատակային որոշումների կայացման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման ունակությունները, զինծառայողների պատրաստության մակարդակն ու առաջադրված խնդիրների կատարման կարողությունները»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter