Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ մայիսի 12-ին ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին։
Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, նշվել, որ համագործակցությունն առևտրատնտեսական, մշակութային, գիտական, կրթական և այլ ոլորտներում ունի զարգացման լուրջ ներուժ: Այս համատեքստում ընդգծվել է հայ-սերբական երկկողմ և բազմակողմ փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և լիցք հաղորդելու անհրաժեշտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել