HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշվարկվել է 61.324.249 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս․ տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել 2022 թվականի ապրիլի 25-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։

Նշվում է, որ իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 56 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 61.324.249 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 250.000 դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 2.081.545 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 970.000 դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է 27 դեպք, որից 26-ով հաշվարկվել է 50.782.734 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 2.063.184 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել  300.000 դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 9.000.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 18.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 24 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 1.541.515 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 150.000 դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրվել է 6 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 361 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել 250.000 դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 1 դեպք:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 2 դեպք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 210.000 դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք:

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։ 

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (ընդհանուր՝ 761.500 դրամ)։

Նշված ժամանակահատվածում Պետական բյուջե մուտքագրվել է 2.480.341 դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 11 հանձնարարագիր, որից`

1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,

1-ը՝ անտառտնտեսություն,

2-ը՝ արտադրություն,

7-ը՝ ընդերքօգտագործում:

Նախկինում իրականացված 16 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 37 որոշում՝ 3.290.000 դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 10.318.015 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 5 հանձնարարական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter