Ստեփանակերտում կկառուցվի գերժամանակակից լուծումներով մանկապարտեզ՝ 200 երեխայի համար
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը հայտնում է, որ Ստեփանակերտում կառուցում է գերժամանակակից լուծումներով մանկապարտեզ՝ 200 երեխայի համար։
Նշվում է, որ ժամանակակից մանկապարտեզը ծառայելու է՝ արդիական մեթոդներով կրթելու եւ զարգացնելու մատաղ սերնդին։
Մարտակերտում, Ասկերանում ու Շուշիում նմանատիպ նախաձեռնություններից հետո «Մանգիկյան» նոր մանկապարտեզը կլինի ընկերության չորրորդ նախադպրոցական ծրագիրն Արցախում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել