HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմակերպվել է Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ մայիսի 11-14 –ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեն դոկտ. Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության հովանու ներքո, կազմակերպել է Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով։

Գիտաժողովի շրջանակներում մայիսի 11–ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում բացվել է «Մշակույթը հակամարտության մեջ, Արցախի հայկական մշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը, որի ընթացքում տեղի ունեցավ նաև «Արցախի հոգևոր-մշակութային ժառանգություն» (անգլերեն) գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը ներկա են գտնվել Զալցբուրգի արքեպիսկոպոս Ֆրանց Լաքները, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Ներկաներին ողջույնի խոսք է հղել Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով ներկայացրել է Արցախի հայկական ժառանգության պատմությունը և Ադրբեջանի կողմից բռնազավթված շրջաններում մնացած հայկական պատմական, հոգևոր–մշակությաին հուշարձանների կարգավիճակը։

Զեկույցներով ելույթ են ունեցել նաև ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Մայիսի 13-14–ը Վիեննայի թանգարանում (Weltmuseum Wien) կմեկնարկի Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter