HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Դեմոյան. Հայոց ցեղասպանությունը պատմական անցյալ չէ, այլ ավելի քան ներկա

Մայիսի 14-ին Բուխարեստի Հայոց միությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների տեղական հանձնաժողովի նիստը:

Նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ որպես պետական հանձնաժողովի քարտուղար, դեսպան Համլետ Գասպարյանի, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպս. Հակոբյանի, սենատոր, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի ու ռումինահայ մի շարք մտավորականների հետ քննարկեց կազմակերպական հարցեր: Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ առաջիկա 3 տարվա ընթացքում համատեղ միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ:

Նույն օրը Հայկ Դեմոյանը ելույթ ունեցավ Բուխարեստի համալսարանում՝ ուսանողների, դասախոսական կազմի և արտահամալսարանական ունկնդիրների առջև:

Իր խոսքում նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական անցյալ չէ, այլ ավելի քան ներկա, քանի որ թուրքական իշխանությունները շարունակում են քաղաքական, տնտեսական և դիվանագիտական ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, ահաբեկում և հետապնդում են պատմական արդարության մասին արտահայտվողներին, միջազգային մակարդակով ծավալում ժխտողականության քաղաքականություն, վիրավորում և վարկաբեկում զոհերի հետնորդներին: Մոտ երկու ժամ տևած դասախոսության ընթացքում Հայկ Դեմոյանը պատասխանեց նաև ունկնդիրների բազմաթիվ հարցերին:

Նախորդ օրը դեսպան Համլետ Գասպարյանը և Հայկ Դեմոյանը ներկա էին եղել Բուխարեստի Հայոց կենտրոնում մշակույթի տան նոր մասնաշենքի բացման արարողությանը, որի ընթացքում ներկայացվեցին ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանություն» և Ռաֆաել դե Նոգալեսի «Չորս տարի կիսալուսնի տակ» գրքերի ռումիներեն թարգմանությունները: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ գրքերը լույս է ընծայել «Արարատ» հրատարակչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter