HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի օգնականը կընդգրկվի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների մրցութային հանձնաժողովի կազմում 

Կառավարության մայիսի 13-ի որոշմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակը համալրելու մրցութային հանձնաժողովում առաջադրվեց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների (բացառությամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների) ցուցակը համալրում է մրցութային հանձնաժողովը։

Հանձնաժողովը կազմավորում և դրա գործունեության կարգը հաստատում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Հանձնաժողովի կազմի մեջ մտնում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից նշանակված Հակակոռուպցիոն կոմիտեի 3 ծառայող, Կառավարության կողմից առաջադրած 1 անձ, քաղաքացիական հասարակության 1 ներկայացուցիչ: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող չհանդիսացող անձինք Հանձնաժողովում կարող են ընդգրկվել, եթե ունեն առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ:

Աննա Վարդապետյանի կենսագրությունը՝

2002 - 2006 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ

2006 - 2008 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա

2008 - 2012 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա, 2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն

Աշխատանքային գործունեություն

09.2003 - 05.2005 թթ․ – Ավան համայնքի ղեկավարի խորհրդական

04.2007 - 10.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ

10.2008 - 12.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ

12.2008 - 03.2009 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ

03.2009 - 03.2013 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական

03.2013 - 07.2014 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական

07.2014 - 04.2018 թթ․ – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար

04.2018 - 04.2019 թթ․ – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

04.2019 թ․ - 11.2019 թ․ – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

15.02.2020 թ․ - 29.02.2020 թ․ – «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի ղեկավար

2010 թ․-ից առ այսօր – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 2017 թ․-ից՝ նույն ամբիոի դոցենտ

02.03.2020 թ․ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

Այլ տվյալներ

2015 թ․-ից առ այսօր – Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է:

2016-2021թթ․ – Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ․00.05) անդամ:

Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է:

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter