
334 մլն դրամ՝ ԱԱԾ-ի համար ծառայությունների ձեռքբերման նպատակով
2022 թ․-ի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 336 մլն 600 հազ․ դրամ՝ Ծառայության բնականոն գործունեության համար համապատասխան ծառայությունների ձեռքբերման նպատակով:
Կառավարությունն այս նպատակով մայիսի 13-ի նիստում վերաբաշխում կատարեց պետական բյուջեի մասին օրենքում։ Թե ինչ ծառայություններ պետք է ձեռք բերի ԱԱԾ-ն, հայտնի չէ։ Որոշման նախագծի 2-րդ կետը հույժ գաղտնի է։
Ըստ որոշման հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել