HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզի դատախազը երրորդ փորձն է անում

Մայիսի 6-ին «Գալա» հեռուստաընկերության ցուցադրած տեսանյութի համաձայն՝ նույն օրը Գյումրիի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայի շուրջ քաղաքացիներ են հավաքված և ընտրակաշառք են բաժանում:

Ընտրակաշառք բաժանելու հանգամանքը պարզելու, ավտոմեքենայի մեջ գտնված, դրա շուրջ հավաքված քաղաքացիների ինքնությունը պարզելու համար մայիսի 6-ին և 8-ին Շիրակի մարզի դատախազը ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վ. Շաշիկյանին հանձնարարել էր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել:

Նկատի ունենալով, որ մինչ օրս նշված անձանց ինքնությունները չեն պարզվել և քննության չեն ներկայացվել՝ Շիրակի մարզի դատախազը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կ. Բաբակեխյանին մայիսի 14-ին գրավոր հանձնարարել է սեղմ ժամկետում ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում գտնված և ավտոմեքենայի շուրջ հավաքված անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ միաժամանակ Շիրակի մարզի դատախազը գրավոր դիմել է «Գալա» հեռուստաընկերության տնօրեն Վ. Խաչատրյանին՝ խնդրելով մարզի դատախազությանը տրամադրել տեսանյութի մեջ պատկերված անձանց ինքնության վերաբերյալ տվյալներ՝ այդպիսիք ունենալու դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter