HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

4809 քվե ստացած Արկադի Փելեշյանը՝ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պատոնակատար:

Այդ նշանակման հավանականության մասին գրել էինք դեռ ապրիլի 22-ին, մեզ հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը չէր հերքել շրջանառվող  տեղեկությունները, որ հավանական է Փելեշյանը նշանակվի պաշտոնակատար:

Նշենք, որ մինչ այս խորհրդարանը Կառավարության նախաձեռնությամբ ՏԻՄ մասին օրենքում փոփոխություն կատարեց, որը հնարավորություն տվեց վարչապետին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամին:

Այս ընտրություններին Փելեշյանը մասնակցում էր «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» ցուցակով, իսկ նախորդ ընտրություններին՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով:

Վանաձոր համայնքի դեկտեմբերի 6-ին կայացած ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել էր «Ասլանյան դաշինքը», սակայն չէր ձևավորել մեծամասնություն: Ընտրությունների ավարտից օրեր անց դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը նախ ձերբակալվել, ապա կալանավորվել էր: Ընտրությունների արդյունքների վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանը արգելանք է սահմանել, որի համաձայն ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել:

Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին կայացած ընտրություններին մասնակցել էր 33 199 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 36.01%-ը: 62 215 ընտրող չէր մասնացել ընտրություններին: 12 810 ձայն ստացել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը (ցուցակը գլխավորում էր Մամիկոն Ասլանյանը), 8295` «Քաղաքացիական պայմանագիրը» (գլխավորում էր Արամ Խաչատրյանը), 4809` «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը» (ցուցակը գլխավորում էր Արկադի Փելեշյանը):

Մամիկոն Ասլանյանն այժմ կալանավորված է, նա մեղադրվում է համայնքապատկան հողատարածքների նպատակային փոփոխության և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, Ասլանյանն իրեն առաջադրված մեղքը չի ընդունում:

Հիշեցնենք նաև, որ Արկադի Փելեշյանը պարբերաբար հայտնվում է սկանդալային միջադեպերում: Ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգի՝ 2008 թվականին Փելեշյանը դատապարտվել է խուլիգանության հոդվածով: 2016 թվականի Վանաձորի ընտրությունների ժամանակ էլ նա ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին:

«Ըստ երեւույթին իմացել է, որ ձայն չեմ տվել իրեն ու որոշել է պատժել: Անընդհատ սպառնում էր, ասում էր՝ չես ապրելու, կզացրած եմ պահելու»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնել էր Ռաֆայել Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter