HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երևանում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կկառուցվի․ ներդրվելու է 10 մլն դոլար

Երևանի Ձորագյուղ ազգագրական թաղամասում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կկառուցվի։ Կառավարությունն այսօր՝ մայիսի 13-ին, հավանություն տվեց Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների կողմից ներկայացված ներդրումային ծրագրին, որի ծավալը կազմում է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի աշխատանքները կտևեն 2-3 տարի, կստեղծվի 150-200 նոր աշխատատեղ։

Կառավարությունը նաև համաձայնություն տվեց ներդրողների սեփականությունը հանդիսացող հողամասին կից համայնքի սեփականությունը հանդիսացող 326 քմ․ հողամասը կադաստրային՝ 45 մլն 452,550 դրամ արժեքով ներդրողներին ուղղակի վաճառքի ձևով օտարելուն։

Եթե շինթույլտվությունը ստանալու օրվանից հետո 2 տարվա ընթացքում գնորդը չսկսի օգտագործել գույքը նպատակային նշանակությամբ, ապա վաճառողն իրավունք կունենա լուծել պայմանագիրը:

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ ծրագրի շրջանակում ներդրողները կառուցելու են միջազգային չափանիշներին համապատասխան և ռելիեֆային անկումով հողատարածքի համար նախատեսված ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր։

«Համալիրն իր մեջ ներառելու է ինչպես բնակելի և բիզնես տարածքներ, այնպես էլ հատուկ մշակութային միջոցառումների համար նախատեսված սրահ (արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ որոշակի նմուշների ցուցադրության մասով), երեք հարկից բաղկացած ավտոկայանատեղի և ճարտարապետական նորագույն լուծումներով այգի: Ծրագիրը ներառելու է նաև հարակից տարածքների բարեկարգում և ընդհանուր առմամբ կարող է լավ սկիզբ հանդիսանալ Հրազդանի կիրճի ճարտարապետական միջավայրի ձևավորման և հետագա զարգացման համար»,- ասված է հիմնավորման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter