HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առաջին եռամսյակում դեպի Հայաստան դրամական փոխանցումները 38%-ով աճել են

2022 թվականի առաջին եռամսյակում բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են ուղարկել 561 մլն դոլարին համարժեք գումար։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ գումարների ներհոսքն աճել է 155 մլն դոլարով կամ 38%-ով։

Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի միության տրամադրած տվյալներով՝ տրանսֆերտների էական աճ է նկատվել Ռուսաստանից (55%-ով) և ԱՄՆ-ից (21%-ով): Նշված երկու երկրները դեպի Հայաստան փոխանցումների գծով շարունակում են առաջատար մնալ։ 

Աճել են նաև Հայաստանից արտասահման փոխանցումները։ Այս տարվա առաջին երեք ամսում բանկերի միջոցով ֆիզիկական անձինք Հայաստանից արտասահման են ուղարկել մոտ 374 մլն դոլար։ 2021 թվականի նույն եռամսյակի համեմատ տրանսֆերտների արտահոսքն աճել է 97 մլն դրամով կամ 35%-ով։

Այս դեպքում ևս գումարների աճը պայմանավորված է մեծ մասամբ դեպի Ռուսաստան (44%-ով) և ԱՄՆ (38%-ով) փոխանցումների ավելացմամբ։ 

Արդյունքում փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 187 մլն դրամ՝ աճելով 45%-ով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter