HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվճար ուսուցմամբ նպատակային ընդունելություն՝ Ագրարային համալսարանում

Հայաստանի պետական ագրարային համալսարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու մարզպետարանների ներկայացրած հայտերի հիման վրա կազմակերպում է նպատակային ընդունելություն՝ անվճար ուսուցմամբ: Ավարտելուց հետո շրջանավարտները կապահովվեն աշխատանքով:

Ինչպես նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ընդունելությունը կկազմակերպվի «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Ագրոէկոլոգիա», «Անասնաբուծություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» և «Անասնաբուժություն» մասնագիտությունների գծով:

Դիմորդները մինչև հունիսի 1-ը հայտերը պետք է ներկայացնեն համապատասխան մարզպետարաններ, վերջիններս՝ գյուղատնտեսության նախարարություն: «Մենք էլ հայտերն ուղարկելու ենք Ագրարային համալսարան՝ ընդունելությունը կազմակերպելու նպատակով»,- ասաց Ռ. Մակարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter