HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել կառավարության մի խումբ անդամների երդման արարողություն

Նախագահական նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի երդման արարողությունը: Այս մասին հայտնում է նախագահի կայքը։

«Կառավարության անդամները երդվել են բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է կառավարության անդամներին, մաղթել հաջողություններ և համոզմունք հայտնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամի կոչումը շատ բարձր կպահեն»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter