HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքով մեղադրանք է առաջադրվել

Արցախի դատախազությունը հայտնում է, որ սույն թվականի մայիսի 10-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ԱՀ ՔԿ-ի քննիչի որոշմամբ ԱՀ քաղաքացի Ս.Կ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման համար: Վերջինիս առաջադրվել է մեղադրանք:

«Նկատի ունենալով մեղադրյալի կողմից դեպքի հանգամանքների վերաբերյալ գործով պարզված փաստական տվյալներին համահունչ ցուցմունքներ տալը, տուժողների ու ականատեսների հարցաքննված, գործով անհետաձգելի քննչական գործողությունների կատարված լինելը (հետևաբար նաև քրեական դատավարության մասնակիցների վրա ազդելու ցածր հնարավորությունը), ինչպես նաև խափանման միջոց ընտրելիս ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածով նախատեսված՝ քննության ենթակա մնացյալ հանգամանքները, նախաքննական մարմինը եկել է այն եզրահանգման, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարելի է ապահովել անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցի ընտրմամբ, ուստի քննիչի կողմից որոշում էր կայացվել մեղադրյալի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter