HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը զգուշացնում է՝ մեքենա վարել ոչ սթափ վիճակում չի թույլատրվում

Ոստիկանությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային ամեն մի պատահարի քննությամբ որոշվում է դրա պատճառը։ Զոհերով և վիրավորներով պատահարների հիմնական պատճառներից մեկը շարունակում են մնալ ոչ սթափ վիճակում մեքենա վարելը և արագության գերազանցումը։

«Պարեկային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը պարբերաբար կազմակերպում են ոչ սթափ վարորդներ հայտնաբերելու միջոցառումներ, որոնց արդյունքը ամենշաբաթյա պարբերականությամբ ներկայացվում է հանրությանը։

Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածը վերաբերում է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելուն։

Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելն առաջացնում է տուգանքի նշանակում 150 հազար դրամի չափով։

Իսկ եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը, կամ եթե վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0,5 միլիգրամը, ապա վարորդը 1 տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։

Եթե վարորդը խուսափում է սթափության վիճակը ստուգելու զննություն անցնելուց, ապա նա 2 տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։

Եթե վարելու իրավունքից զրկված անձը մեքենա վարի դարձյալ ոչ սթափ վիճակում կամ հրաժարվի սթափության վիճակը ստուգելու զննություն անցնելուց, ապա ենթարկվում է արդեն քրեական պատասխանատվության»,- տեղեկացում է ոստիկանությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter